Get Adobe Flash player

Երկարատև վարձակալության ծրագրի շնորհիվ դուք խնայում եք զգալի գումարներ: Այլևս չկա անհրաժեշտություն ծախսել գումարներ ավտոմեքենա գնելու, ապահովագրելու, տեխզննումն իրականացնելու համար:

Երկարատև վարձակալությունը, ի տարբերություն սեփական տրանսպորտային պարկի ստեղծելուն, թույլ կտա ձեզ խուսափել լրացուցիչ ծախսերից, ստույգ պլանավորել դրամական միջոցների հոսքը և չշեղել կապիտալը ձեր ընկերության գործունեության հիմնական ուղղություններից:

Բացի այդ նման գործարքի մեջ ներգրավված միջոցները չեն արտացոլվում հաճախորդի հաշվեկշռում որպես փոխառված կապիտալ, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում պահպանել սեփական և փոխառու միջոցների օպտիմալ համադրությունը, չեն նվազում հաշվեկշռի իրացվելիությունը և լրացուցիչ վարկեր ստանալու ձեր հնարավորությունը:

Երկարատև վարձակալության ծրագրի շնորհիվ դուք.

  • խուսափում եք երկարաժամկետ ներդրումներից տրանսպորտային միջոցներում
  • հնարավորություն եք ստանում յուրաքանչյուր ամիս հաշվանցել ԱԱՀ-ն վարձավճարի գումարից
  • ավելացնում եք շահույթը` ի շնորհիվ տրանսպորտային միջոցի ամորտիզացիոն ծախսերի բացակայության
  • ունենում եք ավելի բարձր իրացվելիությամբ ակտիվ` տրանսպորտային միջոցի արժեքի չափով
  • խնայում եք ապահովագրական գումարները
  • ազատվում եք գույքահարկի և տարեկան տեխզննման հետ կապված վճարներից

Թարմացվել է՝ 06/07/2010

Նորություններ

Առաջին կիսամյակում ՀՀ-ից շոկոլադի արտահանումն աճել է 30.3%-ով
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել
15/08/2019
ՔԿ․ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա
    Իվանյանը շեշտել է, որ ընկերությունը պետք է իրականացնի 16 հավելյալ միջոցներ։
14/08/2019
Ամուլսարի հանքի վերջնական եզրակացությունը հրապարակվել է
    Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին
14/08/2019
Նոր գիտելիքներ՝ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար. Թրեյնինգին 250 շահառու է մասնացկել
    Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում
14/08/2019
ԱՄՆ պատժամիջոցներ՝ հայկական 2 ընկերության դեմ. Իրանի հետ կապերի համար
    Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել
14/08/2019
6 ամսում ալկոհոլի և ջրերի արտադրությունը երկնիշ աճ է գրանցել
    Կոնյակի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 44%-ով
11/08/2019