Get Adobe Flash player

ՇԱՀԱՎԵՏ

    Երկարատև վարձակալության ծրագրի շնորհիվ դուք խնայում եք զգալի գումարներ: Այլևս չկա անհրաժեշտություն ծախսել գումարներ ավտոմեքենա գնելու, ապահովագրելու, տեխզննումն իրականացնելու համար:

    Երկարատև վարձակալությունը, ի տարբերություն սեփական տրանսպորտային պարկի ստեղծելուն, թույլ կտա ձեզ խուսափել լրացուցիչ ծախսերից, ստույգ պլանավորել դրամական միջոցների հոսքը և չշեղել կապիտալը ձեր ընկերության գործունեության հիմնական ուղղություններից:

    Բացի այդ նման գործարքի մեջ ներգրավված միջոցները չեն արտացոլվում հաճախորդի հաշվեկշռում որպես փոխառված կապիտալ, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում պահպանել սեփական և փոխառու միջոցների օպտիմալ համադրությունը, չեն նվազում հաշվեկշռի իրացվելիությունը և լրացուցիչ վարկեր ստանալու ձեր հնարավորությունը:

    Երկարատև վարձակալության ծրագրի շնորհիվ դուք.

  • խուսափում եք երկարաժամկետ ներդրումներից տրանսպորտային միջոցներում
  • հնարավորություն եք ստանում յուրաքանչյուր ամիս հաշվանցել ԱԱՀ-ն վարձավճարի գումարից
  • ավելացնում եք շահույթը` ի շնորհիվ տրանսպորտային միջոցի ամորտիզացիոն ծախսերի բացակայության
  • ունենում եք ավելի բարձր իրացվելիությամբ ակտիվ` տրանսպորտային միջոցի արժեքի չափով
  • խնայում եք ապահովագրական գումարները
  • ազատվում եք գույքահարկի և տարեկան տեխզննման հետ կապված վճարներից

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ

    Դիմելով մեզ` դուք կստանաք բարձրակարգ խորհրդատվություն ձեր ընկերության կարգավիճակին և կորպորատիվ ոճին համապատասխան ավտոմեքենաներ ընտրելու հարցում:

    Մենք հոգում ենք ավտոմեքենայի ձեռքբերման, գրանցման, ապահովագրման, տեխնիկական զննման հետ կապված բոլոր հոգսերը երկարաժամկետ վարձակալության պայմանագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում: Վարձակալության շրջանակներում դուք հնարավորություն եք ստանում իրականացնել տրանսպորտային միջոցի տեխսպասարկում ընկերության ժամանակակից տեխսպասարկման կենտրոններում:

    Պայմանագրով սահմանվում է ամսեկան հաստատագրված վճար, ինչի շնորհիվ հեշտացվում են ծախսերի պլանավորումը:

    ՃՏՊ-ների դեպքում իրականացվում է էվակուացիոն ծառայությունների անվճար մատուցում, ապահովագրական դեպքերի ձևակերպում` ապահովագրական ընկերությունների հետ փոխհամագործակցության շնորհիվ, ինչպես նաև ավտոմեքենաների վերանորոգում:

    Երկարատև վարձակալության պայամանգրի ժամկետի լրանալուց հետո (1,2,3 տարի) ձեզ հնարավորություն է ընձեռնվում վերադարձնել տրանսպորտային միջոցը և վարձակալել նորը կամ ձեռք բերել նախկինում վարձակալած ավտոմեքենան` անհամեմատ շահավետ պայմաններով: Դուք կստանաք նաև որոշակի արտոնություններ նմանատիպ նոր պայմանագիր կնքելու դեպքում:

ՀՈՒՍԱԼԻ

    Երկարատև վարձակալության ծրագրի շրջանակներում կնքված գործարքը կրում է ամփոփ բնույթ: Դուք ստանում եք ավտոմեքենան դրա ձևակերպման, ապահովագրման և հետագա հնարավոր փոխարինման հետ կապված ծառայությունների փաթեթի հետ միասին:

    Այս ամենը ենթադրում է.

  • բոլոր գործընթացների վերահսկում և օպտիմիզացում
  • փաստաթղթերի և հաշվետվությունների պատշաճ վարում
  • ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկում
  • ավտոմեքենայի շահագործման հետ կապված խնդիրների լուծում

    Յուրաքանչյուր հաճախորդ կունենա անհատական մենեջեր, ում հետ կկարողանա ճշտել ավտոմեքենայի հետ կապված բոլոր հարցերը:

    Մեր մասնագետների փորձն ու կարողությունները երաշխավորում են բարձր ֆինանսական արդյունավետություն: Օպտիմիզացմանն ուղղված ծրագրերը պայմանագրի գործողության առաջին իսկ տարում թույլ են տալիս զգալիորեն կրճատել ավտոմեքենաների շահագործման հետ կապված անցանկալի ավելորդ ծախսերը:

ԱՐԱԳ

    Խնայե՛ք ձեր ժամանակը:
    Լրացրե՛ք մեր պատրաստած համապատասխան պարզ հայտադիմումը, ուղարկե՛ք այն մեզ և ստացե՛ք հատուկ Ձեզ համար նախատեսված անհատական առաջարկ մեր մասնագետների կողմից:

Թարմացվել է՝ 06/07/2010

Նորություններ

Հայաստանում 2018 թվականի արդյունքներով տնտեսական աճը կկազմի մոտ 7%
   
12/10/2019
Արենի. Գինու տոն՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ
    Արենիում արդեն 11-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրն անցկացվում է Արենի գինու փառատոնը
10/10/2019
Արամյան. Գնում ենք 2002-2008 թթ ուղղությամբ, երբ առաջնորդող էր տնտեսության ոչ արտահանելի հատվածը
    կառավարությունը վերաիմաստավորի բնակարանաշինությունը
09/10/2019
Փաշինյան. Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ՝ վատ է
    «Գյումրիի բիզնեսի համար դա աննախադեպ հնարավորություն էր, բայց Գյումրիի բիզնեսն իր հերթին կես քայլ պե՞տք է անի, թե չէ»,-ասել է նա
09/10/2019
Վարչապետը և ՌԵՈւ գլխավոր տնօրենը խոսել են ներդրումների հեռանկարից
    Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
09/10/2019
Երկաթուղային բեռնափոխադրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են 7.7%-ով
    12․8%-ով աճել են նաև երկաթուղային ուղևորափոխադրումները
04/10/2019